Deneme bonusuDeneme bonusu veren siteler

Բարի գալուստ

Չարդախլուն հին, բազմադարյա մշակույթ ունեցող հայկական գյուղ է, հանդիսանում է պատմական Գարդմանի (Արցախ-ՈՒտիք) մի մասը: Այն բացառիկ գյուղ է, հայտնի է որպես` մարշալների, գեներալների, գնդապետների, շարքային հերոսների հայրենիք:

2004թ․-ին գյուղի բռնի տեղահանման 15-ամյա տարելիցի կապակցությամբ հրատարակվել է «Չարդախլու» ծավալուն ժողովածու-գիրքը (664 էջ), որի նախաձեռնող հեղինակն է հայրենասեր չարդախլվեցի՝ Լուսիկ Արմենակի Աղամյանը։

Գրքի նյութերի տրամադրմանը աջակցել են չարդախլվեցիներ՝ Ռոզա Վարդանյանը, Սմբատ Հովսեփյանը, Տիգրան Քոչարյանը, Գոհար Հովսեփյանը,Հռիփսիմե Մարգարյանը, Արշակ Վիրաբյանը, Սառա Գասպարյանը, Ռոմեն Առաքելյանը, Նաիրա Մարտիրոսյանը և Սուսաննա Ասատրյանը:

Գիրքը բաղկացած է 7 գլուխներից, որտեղ արտացոլված է գյուղի համառոտ պատմությունը, տոհմերն ու գերդաստանները, ավանդույթներն ու թաղամասերի համայնապատկերը, տեղանքի քարտեզը, հայրենիքի նշանավոր զորավարների՝ մարշալների, գեներալների, գնդապետների, հայրենասեր դուստրերի և մի շարք զորահրամանատարների տարած հաղթանակները Հայրենական մեծ պատերազմում, Աֆղանստանում և Արցախյան ազատամարտում։ Զետեղված են նաև նյութեր գյուղի նվիրյալների մասին, ովքեր իրենց հասարակական աշխատանքով նպաստել են հայրենիքի բարգավաճմանը։ Գրքում տեղ են գտել նաև ասացվածքներ, սրամտություններ, հուշեր, ինքնուս ստեղծագործողների հետաքրքիր բանաստեղծություններ, ու պոեմներ, տարածքի բարբառը՝ 500 բառ։

«Չարդախլու» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2004 թ. հոկտեմբերի 2-ին, Երևան քաղաքում «Տաթև» գիտակրթական համալիրի դահլիճում 200-ից ավելի չարդախլվեցիների մասնակցությամբ։

Շնորհանդեսը բացեց ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ինստիտուտի հրետանու սպառազինության ցիկլի ամբիոնի վարիչ, գնդապետ, չարդախլվեցի՝ Իվան Սիմոնի Մարգարյանը։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան՝ Արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, Երևանի թիվ 192 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Սառա Գասպարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ, արվեստագետ՝ Ժասմեն Ասրյանը, «Գարդմանի կանչ» թերթի գլխավոր խմբագիր՝ Սերգեյ Կարապետյանը և այլ հայրենակիցներ։ Եզրափակման խոսքով ելույթ ունեցավ գրքի նախաձեռնող հեղինակ, շնորհանդեսի կազմակերպիչ, չարդախլվեցի՝ Լուսիկ Արմենակի Աղամյանը։

Գիրքը լուսաբանվել է «Հայ Զինվոր», «Գարդմանի Կանչ», «Մեծամոր», «Փակագիծ», «12-րդ նահանգ» թերթերի եջերում։ Այն արժանացել է դրական գրախոսականների, պատմաբանների և լայն ընթերցողների ուշադրությանը։

«Չարդախլու» գիրքը լույս է տեսել առաջին անգամ 2004 թվականին,հայերեն լեզվով՝ 500 տպաքանակով:

Գրքի առաջին հրատարակության հովանավորներ են ՝ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Կրասնոդարի հայ կանանց միության նախագահ, հասարակական գործիչ՝ Վառվառա Ռաֆիկի Մարգարյանը:

2021 թվականին Լուսիկ Աղամյանի դուստր ՝ Սուսաննա Ասատրյանի նախաձեռնությամբ, Չարդախլու գյուղի հիշատակը վառ պահելու համար վերահրատարակվել է գրքի երկրորդ հրատարակությունը, որը տպագրվել է 100 օրինակով և կազմում է՝ 672 էջ :

Երկրորդ հրատարակության հովանավորն է ՝ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ, Լևովի մարզի կրոնական համայքի նախագահ, իրավաբան՝ Նիկոլայ Լևոնի Քոչարյանը:

«Չարդախլու» գիրքը իրենից ներկայացնում է ռազմահայրենասիրական, պատմամշակութային, ազգագրական, բարոյահոգեբանական և դաստիարակչական արժեք։

Աշխարհում չկա նման մի գյուղ , որը աշխարհին տված լինի երկու մարշալ, 11 գեներալ, 50-ից ավելի գնդապետներ:

1988 թվականի հայտնի դեպքերից հետո գյուղի բնակչությունը բռնի տեղահանվել է իր բնօրրանից և սփռվել ամողջ աշխարհով մեկ:

Կայքում զետեղված նյութերը հիմնականում վերցված է ՙՙՉարդախլու՚՚ գրքից:

Չարդախլու կայքի ստեղծման գաղափարը առաջացել է 2010 թվականից և հենց նույն թվականին բացվել է Սուսաննա Ասատրյանի նախաձեռնությամբ: Կայքը գործել է մինչև 2016 թվականը, որից հետո բացվել է << Գիրք Չարդախլուի մասին>> ֆեյսբուքյան էջը:

Այժմ Չարդախլու կայքը գործում է 2024 թվականի հոկտեմբերից Սուսաննա Ասատրյանի և Վեբ ծրագրավորող՝ Լևոն Աշոտի Մուրադյանի կողմից:

Կայքի վերաբացումը նվիրված է <<Չարդախլու>> գրքի հրատարակման 20-ամյակին:

Կայքի ստեղծման նպատակը Չարդախլու գյուղի հիշատակը վառ պահելն է:

Կայքի հետագա զարգացման համար՝ տեքստերը ռուսերեն թարգմանելու, ինչպես նաև տեխնիկական սպասաարկման աշխատանքներն իրականացնելու համար Դուք կարող եք աջակցել կայքին՝ սեղմելով Վոթսափի համարին՝ +37494886712,

ինչպես նաև կարող եք նամակ գրել էլեկտրոնային փոտին՝ susits@mail.ru :

Հարգանքով՝ Չարդախլու կայքի նախաձեռնող հեղինակ՝ Սուսաննա Ասատրյան