
Սուսաննա Գուրգենի Ասատրյանը, ծնվել է 1971 թվականի հուլիսի 18-ին, Երևան քաղաքում:
Հայրը Երևանցի է։ Մայրը՝ Լուսիկ Արմենակի Աղամյանն է, նշանավոր Չարդախլու գյուղից ՝ << Չարդախլու>> գրքի նախպաձեռնող հեղինակը:
Սուսաննան սկզբնական կրթությունը ստացել է Երևանի 152 միջնակարգ դպրոցում, զուգահեռ ստացել նաև երաժշտական կրթություն: Այնուհետև 1986 թվականին հարցազրույցով ընդունվել է Երևանի Մեքենաշինական տեխնիկումը և այն ավարտել գերազանցությամբ` կարմիր դիպլոմով:
Սովորելու ընթացքում եղել է ակտիվ սովորող, մասնակցել է տարբեր առարկաներից մրցույթների, ստացել դրամական պարգև՝ մեկ ամսվա կրթաթոշակի չափով, ինչպես նաև մասնակցել է Հանրապետական օլիպիադաների և քիմիա առարկայից ստացել 1-ին կարգի դիպլոմ:
Եղել է կուրսի ԼԿԵՄ քարտուղարը:
1990 թվականին ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի` Ավտոմոբիլային շանապարհների շինարարության և շահագործման մինիստրությունում, սկզբում` Գիտատեխնիկական բաժնում որպես տեխնիկ-ինժեներ, ապա մինիստրի առաջարկով աշխատել՝ որպես մինիստրի քարտուղար:
1996 թվականին աշխատել է Շահումյանի հարկային տեսչությունում, գույքահարկի բաժնում՝ որպես գույքահարկ հաշվարկող, ապա տեղափոխվել ինֆորմացիոն բաժին։
1998 թվականից աշխատել է Երևանի մետրոպոլիտենի ՙՙ Մետրո-դիզայն ՚՚ Գովազդային գործակալությունում որպես գործավար և համատեղության կարգով նաև գովազդային գործակալ:
Հետագայում սովորել է նաև դիզայներական ծրագրեր և զբաղվել դիզայներական աշխատանքներով:
2010 թվականից նախաձեռնել է ՙՉարդախլու՚՚ կայքի ստեղծման գաղափարը։ Այնուհետև 2016թ նախաձեռնել է <<Գիրք Չարդախլուի մասին>> ֆեյսբուքյան էջը:
2021 թվականին վերահրատարակել է Լուսիկ Աղամյանի ՙՙՉարդախլու՚՚ գրքի երկրորդ հրատարակությունը, որտեղ կատարել է որոշ լրացումներ, ավելացնելով նաև իր ստեղծագործություններից:
2024 թվականի հոկտեմբերից վերաբացել է ՙՙՉարդախլու՚՚ կայքը:
Սուսաննա Ասատրյանն այս ամենը կատարել է մեծ սիրով ու նվիրումով, վառ պահելով Չարդախլու գյուղի հիշատակը:



