Deneme bonusuDeneme bonusu veren siteler

Ռոզա Ստեփանի Վարդանյան

Ռոզա Ստեփանի Վարդանյանը ծնվել է Չարդախլու գյուղում 1927-ին: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է պատերազմի ծանր ու դժվար տարիներին՝ 1943-44 ուսումնական տարում: Այդ տարին հնարավորություն չի ունեցել ուսումը շարունակելու:

1945-46 ուսումնական տարում սովորել է Գանձակի հաշվապահական ուսումնարանում և ստացել հաշվապահի որակավորում: Բայց դրանով չի բավարարվել: Սիրել է հայոց լեզուն ու գրականությունը և աշխատել է ստանալ բարձրագույն կրթություն: Նա հասել է իր նպատակին՝ ընդունվելով Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1951 թվականին աշխատանքի է անցել Չարդախլվի միջնակարգ դպրոցում ուսուցչի պաշտոնով և համատեղության կարգով որպես գրադարանի վարիչ, նույն դպրոցում: Երբ նա ոտք է դրել դպրոցի շեմին, հայրը նրան պատվիրել է. ՙՙՏես հա , չլնի չիմանամ մեծամտես, շատ պիտի աշխատես, շատ պիտի քրտնես, թե չէ դպրոցը ծույլերին չի սիրում¦: Եվ նա սիրել է իր առարկան, իր աշխատանքը, միաժամանակ նաև գրադարանը: Միշտ ուղեցույց ունենալով հոր պատվերը՝ ամբողջ հոգով ու կարողությամբ նվիրվել է իր աշխատանքին:

Նա միշտ զբաղվել է իր աշակերտների ու ընթերցողների հետ, գրքերն ընտրել է ինքը, ըստ նրանց տարիքային առանձնահատկության, պահանջել ժամանակին վերադարձնել այն, նույնիսկ հարցերով պարզել նրանց ընթերցածը՝ դրանով պարտաճանաչություն դաստիարակելով գրքի, ընթերցանության նկատմամբ: Դպրոցում յուրաքանչյուր ամիս անց է կացրել ընթերցողների կոնֆերանս, լույս ընծայել Ընթերցասեր¦ պատի թերթը:

Հայոց լեզու և գրականություն է ավանդել դպրոցի V-X դասարաններում, ունեցել է իր գրական, դրամատիկական խմբակները, որը հաճույքով է կազմակերպել և հաճույք պատճառել ունկնդիրներին: Կազմակերպել է զեկուցումներ,արտասանություններ, գրական-գեղարվեստական մոնտաժներ, որոնց նյութը ձևակերպել է ինքը, նյութ ընտրելով տարբեր հեղինակների բանաստեղծություններից, մոնտաժելով, այն դարձրել մի ընդհանրություն, համեմելով այն երգ-երաժշտությամբ և ելույթներ ունեցել դպրոցում,գյուղի ակումբում և արժանացել ունկնդիրների ուշադրությանը:

Ռ. Ս. Վարդանյանը ծանրաբեռնված է եղել նաև հասարակական այլ աշխատանքներով:

1966-78 թվականներին եղել է միջնակարգ և 8-ամյա դպրոցների (միացյալ) կուսկազմակերպությունների քարտուղար, եղել է Շամխորի շրջկոմի պլենումի անդամ, մասնակցել նրա բոլոր նիստերին, բազմաթիվ անգամ որպես պատգամավոր մասնակցել է շրջանային կուսկոմիտեի

կոնֆերանսներին, մասնակցել բյուրոյի կազմի ընտրություններին: Նա ընտրվել է նաև Չարդախլվի գյուղխորհրդի ընտրությունների ժամանակ՝ որպես դեպուտատ:

Դպրոցում զբաղվել է նաև լուսանկարչությամբ, լույս ընծայել ֆոտո-մոնտաժներ, ամենամյա ՙՙԱվանգարդ ՚՚պատի թերթը: Այսպիսի գործերում, ուժերի չափով, օգնել է նաև ւսուցիչներին, դասղեկներին:

Գյուղում կառուցվել էր դպրոցի նոր, երկհարկանի շենք, բոլոր հարմարություններով և 70-ական թվականներին միջնակարգ դպրոցը տեղափոխվեց նորակառույց շենքը: 8-ամյա դպրոցը տեղափոխվեց հին շենքը, որը նույնպես լուսավոր ու հարմարավետ դասարաններով շենք էր: Ռ.Վարդանյանը 8-ամյա դպրոցում մնաց որպես փոխտնօրեն՝ ուսումնական գծով: Այստեղ էլ նա աշխատում էր կարողությունների չափ նվիրված:

Ռոզա Ստեփանի Վարդանյանը 1982-ին անցավ կենսաթոշակի, բայց 8-ամյա դպրոցում մնաց որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի, մինչև 1988-ի նոյեմբերի վերջը, մինչև բռնագաղթը:

Նրանց ընտանիքը բռնագաղթի ժամանակ, ամեն ինչ թողած եկել են Երևան և բնակվել քրոջ ՝ Թամարայի տանը:

Ռ. Ս. Վարդանյանը պատկառելի տարիքում մեծ եռանդով ու սիրով է կատարել ծննդավայրին նվիրված նյութերի ստեղծման և խմբագրման աշխատանքները:

Լ. Ա. ԱՂԱՄՅԱՆ