Deneme bonusuDeneme bonusu veren siteler

Լուսիկ Արմենակի Աղամյան

Չարդախլվի արժանավոր, հայրենասեր դուստր Լուսիկ Արմենակի Աղամյանը ծնվել է 1940 թ. դեկտեմբերի 15-ին: Նա Չարդախլու գյուղում ճանաչված բազմազավակ Արմենակ և Աստղիկ Աղամյանների 10-րդ զավակն է:

Լ. Աղամյանը սովորել և ավարտել է Չարդախլու գյուղի միջնակարգ դպրոցը`գերազանցությամբ:

1960 թ.-ին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական տեխնիկումի պլանային-հաշվապահական ֆակուլտետը:

1963 թվականին ավարտում է և անցնում աշխատանքի Երևանի խճուղային ճանապարհների նախարարության թիվ 1 ճանշին վարչությունում` որպես պլանավորող հաշվապահ:

1964-ին առանց աշխատանքից կտրվելու ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երեկոյան բաժինը:

1970 թվականին ավարտում է համալսարանը և ստանում տնտեսագետի որակավորում:

38 տարի անընդմեջ նույն համակարգի ձեռնարկություններում աշխատելով` շարքային աշխատողից հասել է մինչև ավագ տնտեսագետի և ապա ՙԷկոնոմիկայի և պլանավորման՚ բաժնի վարիչի պաշտոնի: Երկու անգամ արժանացել է Երևանի բարձրագույն որակավորման տնտեսագիտական ինստիտուտի գերազանցիկի դիպլոմի:

Սիրելով իր աշխատանքը, նա միաժամանակ մշակել է հասարակական լայն խավերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և կուլտուր-կենցաղային մակարդակի բարձրացման ծրագրեր և դրանք կիրառել արտադրության մեջ:

Իր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ նա արժանացել է աշխատանքային կոլեկտիվի սիրո ու հարգանքին: Կենսաթոշակի անցնելուց հետո էլ նույն տեղում շարունակել է իր աշխատանքը:

Հետագայում աշխատանքը շարունակել է ՙԳարդման՚ բարեգործահայրենակցական միությունում` հասարակական հիմունքներով:

Լ. Աղամյանը եղել է ՙԳարդմանք՚ հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահության անդամ:

2000թ.-ից սկսած նա ջանք ու եռանդ չխնայելով հավաքել և խմբագրել է նյութեր իր հայրենի գյուղն ու համագյուղացիներին ՙՉարդախլու՚ գրքում հավերժացնելու համար:

2004թ.-ին հրատարակել է «Չարդախլու» ծավալուն ժողովածու- գիրքը:

Այս ամենը նա նախաձեռնել է հայրենասիրության ոգով, սիրով ու հավատով լցված, իր հայրենի օջախի նկատմամբ` այնտեղ վերադառնալու հույսով:

Հայրը` Արմենակ Աղամյանը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում:

Մայրը` զոհվածի այրի Աստղիկ Աղամյանը արժանացել է «Մայր-հերոսուհի» կոչմանը , մահացել է 1985թ. թաղված է Չարդախլու գյուղում:

Լ. Աղամյանը ամուսնացած է, ամուսինը երևանցի՝ Գուրգեն Ասատրյան, ունեն երկու զավակ՝մեկ որդի և մեկ դուստր:

Լ․ Աղամյանը մահացել է 2012թ․ դեկտեմբերի 10-ին:

Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրա հայրենակիցների և իրեն ճանաչողների սրտերում։