Deneme bonusuDeneme bonusu veren siteler

Լևոն Աշոտի Մուրադյան

Լևոն Աշոտի Մուրադյանը ծնվել է 1969 թվականի ապրիլի 6-ին ք. Երևանում, Չարդախլվեցու ընտանիքում:

Նրա հայրը՝ չարդախլվեցի Աշոտ Վարդանի Մուրադյանն է (Գաղթական Վարդան), իսկ մայրը՝ Մարգո Արամի Վարդևանյան-Մուրադյանը, գյուղում հայտնի ընկեր Արամի դուստրը:

Լևոն Մուրադյանը միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանց գնահատականներով և իր ուժերով ու գիտելիքներով՝ 1986 թվականին ընդունվել և սովորել է Երևանի պետական համալսարանի ՙՙՄեխմաթ՚՚ ֆակուլտետի՝ մաթեմատիկային բաժինը:

Հետագայում սովորել է նաև ծրագրավորման դասընթացներ և դարձել Վեբ ծրագրավորող:

2010 թվականին, երբ նրան խնդրեցի Չարդախլուի մասին կայք պատրաստենք, և գիրքը ներկայացնենք, նա մեծ սիրով կատարեց բոլոր աշխատանքները:

Հիմա էլ սիրով ու նվիրումով կատարում է և բոլոր ծախսերը (տարեկան հոստինգի և դոմենի վարձերը) , կայքի պատրաստումը կատարվել է իր կողմից

Լևոն Մուրադյանը բավականին խելացի և զուսպ անձնավորություն է, կյանքում գնահատում է ազնվությունը և նյութական արժեքների ետևից չի ընկնում:

Գրառումը ՝ Սուսաննա Ասատրյանի