Deneme bonusuDeneme bonusu veren siteler

Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Պարգև Խաչատուրի Մարտիրոսյանը ծնվել է 1954 թվականին Սումգաիթում, չարդախլվեցու ընտանիքում:

1966 թվին Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան:

1971 թվականին նա ավարտել է Երևանի № 132 մաթեմատիկական թեքումով դպրոցը:

1971-1972 թթ. ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում, ապա՝ տեղափոխվել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ, որն ավարտել է 1976-ին:

Նրա դիպլոմային աշխատանքը՝ Արվեստի և բարոյականության խնդիրները Մ. Բուլգակովի <<Վարպետը և Մարգարիտան>> վեպում, արժանացել է ԽՍՀՄ դիպլոմային աշխատանքների մրցույթում առաջին մրցանակի և ոսկե մեդալի:

Պ. Մարտիրոսյանը աշխատանքի է անցել Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, այնուհետև զորակոչվել է խորհրդային բանակ:

1978-1980 թվականներին, նա աշխատել է ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության ազդերի բաժնում:

1980-ին ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, իսկ 1983 թվին ձեռնադրվել է սարկավագ:

1984 թվականին Պ. Մարտիրոսյանն ավարտել է ճեմարանը փայլուն ավարտաճառով՝ <<Զրադաշտականության արձագանքները V (Ե) դարի հայ մատենագրության մեջ և պայքարը դրա դեմ>>, ապա ծառայել է Ալեքս և Մարի Մանուկյան գանձատանը:

Պ. Մարտիրոսյանը 1985 թվի սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ շարունակելու իր աստվածաբանական կրթությունը տեղի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում և 1987-ին նա ստացել է աստվածաբանության թեկնածուի աստիճան, պաշտպանելով ` <<Աստվածճանաչողությունը ըստ քրիստոնեական ավանդության և ոչ քրիստոնեական խորհրդապաշտական ուսմունքների՝ յոգայի, թեոսոֆիայի և անտրոսոֆիայի մեջ>> թեմայով դիսերտացիան:

Էջմիածնի հոգևոր ճեմարանում իբրև փոխտեսուչ և աստվածաբանության դասախոս աշխատելու ընթացքում նա նշանակվել է Հռիփսիմե վանքի վանահայր: 1987-ին ապրիլին նա ստացել է վարդապետական, իսկ 1988-ին՝ ծայրագույն վարդապետական աստիճան:

1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս:

Այնուհետև, 1989 թվականի մարտին, եպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ:

1999 թվականի, մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ամենայն Հայոց կաթողիկոսը Պարգև սրբազանին շնորհեց արքության տիտղոս: Նա հեղինակ է երեք գրքերի և բազմաթիվ հոդվածների:

2000 թվականի օգոստոսի 7-ին, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը դարձավ բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ, ակադեմիկոս:

Նա, 2001 թվի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության 10-ամյակի առթիվ Արցախի իշխանության կողմից բացառիկ ծառայությունների համար պարգևատրվել է` << Սբ. Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով:

Լ. Ա. ԱՂԱՄՅԱՆ

new post text