Deneme bonusuDeneme bonusu veren siteler

Նիկոլայ Լևոնի Քոչարյան

Նիկոլայ Լևոնի Քոչարյանի համառոտ կենսագրականը

Նիկոլայ Լևոնի Քոչարյանը ծնվել է 1947 թվականի փետրվարի 22-ին, Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում: Նա գյուղում հայտնի Յավրինանց տոհմի՝ Լևոն և Արփենիկ Քոչարյանների որդին է: Նիկոլայ Քոչարյանը ավարտել է Չարդախլու գյուղի միջնակարգ դպրոցը:

1966 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, զինվորական ծառայությունը անցկացրել է Բալթյան նավատորմում, ծառայելով 3 տարի: Ծառայությունն ավարտելուց հետո 1969 թվականից հաստատվել է Ուկրաինայի Լվով քաղաքում:

Նիկոլայ Քոչարյանը ընդունվել և ավարտել է Լվովի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Համալսարանը ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է քրեական հետախուզությունում:

1991թվականից Նիկոլայ Քոչարյանը անցել է կեսաթոշակի:

1999 թվականին ընտրվել է Լվովի մարզի կրոնական համայնքի նախագահ:

2001 թվականին ընտրվել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ, հանդիսացել միության հիմնադիրներից մեկը:

Ապրելով հայրենիքից հեռու, նա միշտ էլ ապրել է հայրենիքի հոգսերով, տեղեկացված է եղել Հայաստանում կատարվող անցուդարձին:

2021 թվականին հովանավորել է ՙՙՉարդախլու ՚՚ գրքի երկրորդ հրատարակությունը: Նա այս ամենը կատարել է հայրենասիրությունից դրդված, իր մեծ սերը արտահայտելով հայրենի Չարդախլու գյուղի նկատմամբ:

Նիկոլայ Քոչարյանը ամուսնացած է, կինը՝ Ելենա, մասնագիտությամբ քիմիկոս, ունեն երեք զավակ՝ Իրինա, Էլեոնորա, Լևոն: Նրանք բոլորը ունեն բարձրագույն կրթություն, ամուսնացած են, ունեն զավակներ:

Նիկոլայ Քոչարյանը ունի 6 թոռ:

Նիկոլայ Քոչարյանի հայրը՝ Լևոն Ղահրամանի Քոչարյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, սպա էր:

Մայրը՝ Արփենիկը, Չարդախլվեցի Մամիկոն և Սիրանուշ Վանյանների դուստրն է:

Նիկոլայ Քոչարյանի պապը՝ Ղահրաման Յավրիի Քոչարյանը գյուղի հայտնի մարդկանցից էր, ուներ մեծ տնտեսություն:

Նա ունեցել է 14 զավակ. 8 որդի (Վանո, Գարեգին, Յավրի,Լևոն, Հովսեփ, Ռուբեն, Իվան և Հայկազ) և 6 դուստր(Սաթենիկ, Սոնա, Անուշ, Վարինգա, Շախիկ և Արփենիկ):

Նիկոլայ Քոչարյանին մաղթում ենք քաջ առողջություն և երկար տարիների կյանք: Թող նրա նման հայրենասեր մարդիկ շատ ծնվեն:

Գրառումը՝ Սուսաննա Ասատրյանի